Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Նիհարեցնող շաղգամ մեծը

Նիհարեցնող շաղգամ մեծը

Պապը ցանեց մի շաղգամ... Ժամանակակից երեխաները` լսելով այս հեքիաթը, կմտածեն, թե այդ ինչ զարմանալի, արտասովոր պտուղ էր աճեցրել իր բանջարանոցում «հռչակավոր» պապիկը։

 

Շաղգամը շատ ժողովուրդների հեքիաթներում հանդես է եկել որպես գլխավոր հերոս։ Այս արմատապտուղը հնագույն ժամանակներից գնահատվել է շատ բարձր, ավելի, քան վեց հազարամյակ սննդի մեջ փոխարինել է հացին։

 

Շաղգամը մեծ նշանակություն է ունեցել մարդկանց սննդի մեջ` մինչև կարտոֆիլի տարածվելը։ Շաղգամով սնվում էին ո՛չ միայն գյուղացիները, պանդուխտները, ռազմիկները, այլ նաև այն մատուցվում էր թագավորական սեղաններին։ Շաղգամն ուտում էին խորոված, եփած, շոգեխաշած վիճակում, որպես լցոն կարկանդակների մեջ, դրանցից պատրաստում էին տարբեր կերակրատեսակներ, ոգելից խմիչք, կվաս։

 

Մատղաշ տերևները թթու էին դնում. ձմռանը դրանցից պատրաստում էին շաղգամապուր և այլ ջրալի կերակրատեսակներ։

 

Շաղգամը խաչածաղկավորների ընտանիքի վաղահաս, խոնավասեր, բավականաչափ ցրտադիմացկուն բույս է, որի ցանքից մինչև հասունացումն ընկած ժամանակամիջոցը տևում է 60-75 օր։ Որակյալ շաղգամ է ստացվում թեթև, լավ մշակված բերրի հողերում։ Հնագույն ժամանակներից սկսած մարդիկ գիտեին, որ շաղգամն օգտակար է առողջությանը։

 

Ա. Ամասիացին գրել է. «Շաղգամպը (շաղգամ) լինում է բանջարանոցային և վայրի։ Ավելի օգտակար է բանջարանոցայինը։ Քացախի հետ միասին օգտագործելու դեպքում վերացնում է սոխի և սխտորի հոտը։ Պարբերաբար այն օգտագործողի տեսողությունը կսրվի։ Դրա սերմերը վերացնում են պեպենները։ Դրանից պատրաստված ջերմախյուսը կօգնի պլևրիտի դեպքում։ Եթե խորովեն և ուտեն` կօգնի կրծքի հիվանդությունների դեպքում։

 

Առատացնում է մայրական կաթը։ Շաղգամը միզամուղ է։ Եթե քացախի հետ ուտեն, ախորժակը կբացի։ Շաղգամի գինին տաքացնում է երիկամները և ավելացնում է սեռական կարողությունը»։

 

Հում շաղգամը պարունակում է մինչև 9 տոկոս շաքար։ Վիտամին C-ի պարունակությամբ այն համարյա երկու անգամ գերազանցում է նարնջին, կիտրոնին, սպիտակագլուխ կաղամբին, ամսական բողկին, լոլիկին, ազնվամորուն և գետնամորուն։ Բացի ասկորբինաթթվից, պարունակում է վիտամիններ` B1, B2, B5, PP, ենթավիտամին A (հատկապես դեղին շաղգամը)։ Պարունակում է կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ և այլ կարևոր մակրո և միկրո տարրեր և մանրէասպան ֆիտոնցիդներ։

 

Մանանեխային յուղերի շնորհիվ շաղգամն ունի յուրահատուկ համ ու հոտ։ Շաղգամի քիմիական բաղադրության նորագույն ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ բույսի մեջ կան աթերոսկլերոզի բուժման համար կարևոր սթերին նյութ և հակաուռուցքային հատկություններ ունեցող ինդոլային նյութեր. սուլվորոֆանի բուսական նմանակներ, որոնք, բացի շաղգամից, պարունակվում են միայն ծաղկակաղամբում, բրոկոլի և կոլրաբի կաղամբի տեսակներում։ Բուժիչ հատկություններով շաղգամը նման է բողկին և կաղամբազգիներին։

 

Ամերիկյան գիտնական Նորման Ու. Ուոքերը գրել է. «Շաղգամի հյութը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են ոսկրային հյուսվածքների փխրունությամբ, այդ թվում` նաև ատամների»։

 

Թարմ շաղգամի հյութով, որը խառնում են մեղրի կամ եփած շաքարի հետ` բուժում են լնդախտը։ Շաղգամի հյութը կամ եփուկը խմում են մրսածության պատճառով առաջացած հազը և խռպոտությունը վերացնելու համար։ Բուժական սննդի մեջ բժիշկները հում շաղգամը նշանակում են փորկապության դեպքում։

 

Հակացուցված է` երիկամների հիվանդության, ստամոքսի և աղիների բորբոքումների դեպքում։ 100 գ շաղգամը պարունակում է ընդամենը 28 կկալ։ Արմատապտուղը կշտացնում է, բայց չի գիրացնում։ Այդ է պատճառը, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս այն` որպես ավելորդ քաշից ազատվելու միջոց։ Մշակել են նույնիսկ հատուկ սննդակարգ` քաշը նվազեցնելու համար, պետք է հրաժարվել քաղցրավենիքից, և յուրաքանչյուր անգամ սնվելուց առաջ պարտադիր է ուտել շաղգամ, ընթացակարգը` 1 ամիս։

 

Քաղցրեղենը փոխարինեք շաղգամի ցուկատով.

 

  • Շաղգամի կտրատած մանր կտորները շերտ առ շերտ շարել ապակե տարայի մեջ, վրան լցնել մեղր։ Շարունակել` մինչև տարան լցվի, ծածկել կափարիչով։ Դնել հով տեղ։ Մեկ օր անց դնել սառնարանի մեջ։

 

Լնդերի բորբոքում, կարիես. 1 ճ/գ շաղգամի մանրացրած տերևուքը 30 րոպե թրմել 500 մլ եռացրած ջրում, քամել։ Կատարել ողողումներ։


Մրսածություն, հազ, կոկորդի ցավ. Մանրացնել և խառնել 2 ճ/գ արմատապտուղը, 15 րոպե եփել 200 մլ եռացրած ջրում։ Խմել 50-ական մլ` օրը 4 անգամ։

 

Հոդատապ. Եփած շաղգամի խյուսը տեղադրել հիվանդ հատվածին։ Եփուկով կատարել լոգանքներ։

 

Վատ ինքնազգացողություն, անքնություն. Խառնել շոգեխաշած շաղգամի հյութը մեղրի հետ և խմել քնելուց առաջ։

 

Բրոնխիալ ասթմա. Թարմ արմատապտղից ստացված հյութը 5 րոպե եփել ջրային բաղնիքի վրա։ Խմել 1-ական ճ/գ` օրը 3-5 անգամ։ Օգտակար է նաև լարինգիտի, մրսածության հետևանքով առաջացած ձայնի կորուստի, սրտխփոցի, անքնության դեպքում։

 

Ցրտահարություն. Աղալ թարմ շաղգամը, խառնել գոլացրած սագի յուղի հետ (2։1), հարել։ Քսուկը պահել սառնարանում։

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. timeboil.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ